Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ժողովրդական միջոց մրսածության և գրիպի դեմ

Ժողովրդական միջոց մրսածության և գրիպի դեմ

Սուր շնչառական վարակով հիվանդություններին մեր օրգանիզմն արձագանքում է քթի ու կոկորդի առատ լորձարտադրությամբ եւ նման այլ տհաճ  ախտանիշներով՝  քթի խցանում, գլխացավ, մկանային ցավեր, ականջի ցավ, ճնշման զգացում ճակատի ու դեմքի հատվածում  եւ այլն:

Ստորև ներկայացված ըմպելիքն ունի հակավիրուսային ազդեցություն և կարելի է օգտագործել մրսածության, գրիպի, լորձաթաղանթի բորբոքման եւ քթի խցանման ժամանակ: Այն ամրապնդում է իմունային համակարգը եւ պայքարում վարակների դեմ:

Պատրաստման եղանակը.

  • միջին չափի 1 գլուխ սոխ,
  • 2 բաժակ ջուր,
  • 1 կիտրոնի հյութ,
  • 2 ճ. գդալ մեղր:

 

Սոխը կտրատել, ավելացնել ջուրը եւ եփել 15 րոպե: Եփելուց հետո թողնել 5 րոպե, ապա ավելացնել մեղրը եւ կիտրոնի հյութը: Ստացված ըմպելիքը օրվա չափաբաժինն է:

 
Սուր շնչառական վարակներով հաճախակի հիվանդանալու դեպքում հնարավոր են բարդություններ:

Խոնավացրեք քթի խոռոչի լորձաթաղանթն աղաջրով կամ սովորական ֆիզիոլոգիական լուծույթով, քանի որ չորանալու դեպքում տեղային իմունիտետը թուլանում է, իսկ վիրուսներն անարգել ներթափանցում են օրգանիզմ: Օրվա մեջ կարող եք օգտագործել ըստ անհրաժեշտության, երբ զգում եք, որ քթի լորձաթաղանթը չոր է: Հարկ է շատ հեղուկ օգտագործել, որի ջերմաստիճանը պետք է լինի մարմնի ջերմաստիճանին համարժեք:

Սկզբնաղբյուր. galatv.am
Լուսանկարը. br.pinterest.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ